Google Chrome-ի համար Facebook-ը թողարկել է 2 նոր հավելված


Facebook սոցցանցը փոխել է կայքերում տեղադրվող Like, Share և մնացած այլ կոճակների արտաքին տեսքը: Դրա հետ մեկտեղ Google Chrome-ի համար թողարկվել է 2 նոր հավելված, որոնք նախատեսված են Facebook-ի և կայքերի միջև աշխատանքը հեշտացնելու համար:

Առաջին հավելվածը կոչվում է Share to Facebook: Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ում ավելանում է նոր կոճակ, որի վրա սեղմելով միանգամից բացված կայքը տարածում եք Ֆեյսբուքում: Այսինքն այլևս կարիք չի լինի բացված էջի վրա փնտրել Ֆեյսբուքի տարածման կոճակը:

Երկրորդ հավելվածը կոչվում է Save to Facebook: Այն նախատեսված է բացված էջը միանգամից Ֆեյսբուքի Saved բաժնում պահելու և հետագայում այն բացելու համար:

Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն գրել էի, թե ինչպես է հնարավոր այդպիսի ֆունկցիա ավելացնել ինտերնետ դիտարկչում: Փաստորեն Ֆեյսբուքը որոշել է լրացնել այդ բացը և թողարկել է սեփական հավելվածը: Հիշեցնեմ, որ պահպանված հասցեները կարող եք գտնել Ֆեյսբուքի Saved բաժնում: