Հայերի կողմից ստեղծված Մեսենջերի բոտը թույլ է տալիս հետևել Euro2016-ին


Ֆեյսբուք մեսենջերի բոտերը գնալով շատանում և զարգանում են և հայ ծրագրավորողները նույնպես անմասն չեն մնում այս ամենից: ScoreBot կոչվող Մեսենջերի բոտը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և ստանալ Euro2016-ի խաղերի ու խմբերի մասին տվյալներ: Բոտի հետ աշխատելու համար կարող եք սեղմել այստեղ կամ մեսենջերում որոնել և գտնել ScoreBot կոնտակտը: Խոսակցության սկզբում պետք է սեղմեք Get Started կոճակը և գրեք Euro բառը: Այնուհետև կարող եք սեղմել համապատասխան կոճակները և տեսնել խմբերի դասավորությունը կամ ընթացիկ խաղերը: ScoreBot-ը թույլ է տալիս նաև տեսնել ընթացիկ կամ հաջորդ օրվա սպասվելիք խաղերը: Դրանք տեսնելու համար պետք է գրեք Today կամ Tomorrow բառերը: