Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից


Այսուհետև բլոգում հաճախակի կանդրադառնամ հետաքրքիր ու զարմանալի ապրանքների, որոնք հնարավոր է պատվիրել AliExpress կայքից:
Լուսավորվող ականջակալներ
Այս գեղեցիկ ու յուրատեսակ ականջակալները լուսավորվում են երաժշտության տակտին համընթաց: Ականջակալների վրա առկա է նաև երաժշտությունն ու լուսավորությունը կարգավորող սարք: Եթե սիրում եք երաժշտություն և գիշերային կյանքը, ապա այս ականջակալներով հաստատ կտարբերվեք մնացածից:
Արժեք՝ սկսած 6 դոլարից
Պետք է որոնել՝ EL Earphone glow
ՇՇի խցանի կողպեք

Այս կողպեքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում, երբ առանց թույլտվության խմում են իրենց խմիչքները :) Կողպեքի սկզբնական գաղտնաբառը 000 է, սակայն այն հնարավոր է փոխել:
Արժեք՝ սկսած 4.5 դոլարից
Պետք է որոնել՝ wine stopper lock
Դոլարի տեսքով անձեռոցիկներ

Այս անձեռոցիկներն արտաքնապես շատ նման են իրական դոլարի և կարող եք դրանք օգտագործելով զարմացնել ընկերներին :)
Արժեք՝ սկսած 0.5 դոլարից
Պետք է որոնել՝ napkins dollar
Մագնիսական հեղուկ
Շշի մեջ գտնվող Ֆեռոմագնիսական այս հեղուկը արձագանքում է մոտակայքում գտնվող մագնիսական դաշտին և արդյունքում ձևավորվում են տարբեր պատկերներ:
Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ ferrofluid bottle
Տեսախցիկ ունեցող փոքր Քվադրոքոփթեր

Սա աշխարհի ամենափոքր և ամենաէժան քվադրոքոփթերն է, որի վրա տեղադրված է նաև տեսախցիկ: Հեռակառավարվող այս քվադրոքոփթերը ունակ է օդում կատարել բազմաթիվ հնարքներ և պտտվել 360 աստիճանով: Քվադրոքոփթերն այնքան փոքր է, որ հնարավոր է այն տեղադրել կառավարող վահանակի մեջ և դնել գրպանում:
Սարքը հնարավոր է կառավարել 20-50 մետր հեռավորության վրա: Լիցքավորումից հետո այն աշխատում է մոտ 5 րոպե: Տեսախցիկը 0.3 մեգապիկսել է: Հնարավորություն կա նաև տեղադրել MicroSD քարտ:
Արժեք՝ սկսած 20 դոլարից
Պետք է որոնել՝ quadcopter cx-10c