Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից


Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:
Face Bank կոչվող այս յուրահատուկ ու զվարճալի դրամարկղը սնվում է կոպեկներով :) Դրամարկղի դեմքի արտահայտությունը փոխվում է, երբ նրան կերակրտում եք կոպեկներով:
Ամսագրի կազմով հայելի

Magazine Cover Mirror կոչվող այս հայելին ցուցադրում է Ձեզ Vogue, Elle, Cosmopolitan, GQ և այլ հայտնի ամսագրերի կազմերի վրա:
Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ Magazine Mirror supermodel
АК-47-ի սառցե փամփուշտ

Այս սառույցի տարրան թույլ է տալիս ստեղծել AK-47-ի սառցե փամփուշտներ:
Արժեք՝ սկսած 2 դոլարից
Պետք է որոնել՝ silicone ice bullet
Ծխախոտի տեսքով կրակայրիչ

Այս յուրահատուկ կրակայրիչը արտաքնապես և չափսերով գրեթե չի տարբերվում սովորական ծխախոտից:
Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Cigarette- shaped Butane Lighter
Անհետացող թանաքով գրիչ

Այս գրիչով գրված տեքստը անհետանում է 1-ից 2 ժամվա ընթացքում: Հավանաբար հենց այսպիսի թանաքից բաղկացած կնիքներով են կեղծվում ընտրությունները :)
Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Invisible Disappear Pen
Հակագրավիտացիոն մեքենաներ
Zero Gravity car կոչվող այս հեռակառավարվող մեքենաները կարող եք վարել նաև պատերի և առաստաղների վրա:
Պետք է որոնել՝ remote gravity car
Հեծանիվների անիվների վրա ցանկացած պատկեր
Այս սարքի միջոցով հնարավոր է հեծանիվների անիվների վրա ցուցադրել ցանկացած տեքստ կամ լուսանկար: Սարքն աշխատում է ААА տեսակի 3 մարտկոցներով և կառավարվում է հատուկ հեռակառավարման վահանակի միջոցով: Այսինքն կարող եք սարքի մեջ պահել 48 պատկեր և հեծանիվը վարելու ընթացքում փոխել դրանք: Պատկերները կամ տեքստերը սարքի մեջ տեղադրվում են համապատասխան ծրագրի միջոցով:
Պետք է որոնել՝ programmable bike led