Youtube-ի վիդեոն mp3 ձևափոխելու և ներբեռնելու հերթական կայքը


Համացանցում գոյություն ունեն մի շարք կայքեր ու ծրագրեր, որոնք թույլ են տալիս ձևափոխել Youtube-ի վիդեոն mp3 ֆորմատի և ներբեռնել այն: Վերջերս հանդիպել եմ նմանատիպ մի կայքի, որից օգտվելը շատ պարզ է և ամենակարևորը շատ արագ: Կայքում անհրաժեշտ է ընդամենը գրել Youtube-ի տեսանյութի հասցեն և սեղմել Convert կոճակը: Հաշված վայրկյաններ անց արդեն կարող եք տեսնել mp3 ֆայլը ներբեռնելու կոճակը:

Այս կայքի առավելությունն այն է, որ առկան չեն մի քանի տասնյակ խափուսիկ կոճակներ և միանգամից տրամադրվում է mp3 ֆայլը ներբեռնելու ուղիղ հղում:
youtube-mp3.org amenahasarak kayqy!
ReplyDelete