Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր Material դիզայնը


Google ընկերությունը շարունակում է ձևափոպել իր ծառայությունները և աստիճանաբար սկսում է ամենուրեք կիրառել Material ինտերֆեյսը: Մոտ ժամանակներում նախատեսվում է այս դիզայնը կիրառել նաև Youtube կայքում: Եթե ցանկանում եք ժամանակից շուտ տեսնել այս դիզայնը, ապա պետք է կատարել մի քանի պարզ քայլեր՝
1.Այցելեք https://www.youtube.com/?gl=US
2.Սեղմեք ctrl + shift + i
3.Բացեք «Resources» պատուհանը և Youtube դոմեյնից ջնջեք VISITOR_INFO1_LIVE դաշտը:
Նշեն, որ նոր ինտերֆեյսը կակտիվանա միայն այն դեպքում, եթե Դուք մուտք գործած չեք Youtube: Հակառակ դեպքում պետք է դուրս գաք Ձեր պրոֆիլից (Log-out):