Թողարկվել է WhatsApp ծրագրի դեսկթոփ տարբերակը Windows և OS X համակարգերի համար


WhatsApp բազմապլատֆորմ մեսենջերից արդեն կարելի է օգտվել Windows և OS X օպերացիոն համակարգերում: Այս ծրագիրը սկզբնական շրջանում հասանելի էր Android, iOS, Blackberry և Windows Phone համակարգերի համար, իսկ 2015 թվականի սկզբից թողարկվեց նաև վեբ տարբերակը: Ծրագրի դեսկթոփ տարբերակի միակ թերությունն այն է, որ այն կախված է բջջային տարբերակից և չի կարող աշխատել դրանից անկախ: Այսինքն այն աշխատում է հայելային ռեժիմում և ցուցադրում է հեռախոսի վրա ստացված հաղորդագրությունները: