I/O 2016: Google- Instant Apps-ի շնորհիվ հնարավոր է առանց տեղադրելու բացել Android հավելվածներ


I/O 2016 միջոցառման ժամանակ Google ընկերությունը ներկայացրեց մի շարք հետաքրքիր նորույթներ, որոնցից մեկը Instant Apps ֆունկցիան է: Այն թույլ է տալիս Android սմարթֆոնների վրա բացել հավելվածներ՝ առանց դրանք սմարթֆոնի մեջ տեղադրելու: Այժմ հատուկ հղման վրա սեղմելով Android հավելվածը մասնակի կներբեռնվի և կբացվի վայրկյանների ընթացքում: Սա նախևառաջ հարմար է ինտերնետ տրաֆիկ խնայելու համար:

«Արագ հավելված»-ը մասնակի բացելուց հետո օգտատերերը կարող են նաև համապատասխան կոճակը սեղմել և այն ամբողջովին տեղադրել սմարթֆոնի մեջ: Google Paly-ում առկա հավելվածներն ավտոմատ չեն ունենալու այս ֆունկցիան: Այն պետք է հավելվածների մեջ ներդրվի ծրագրավորողների կողմից: