Ինչպես ցանկացած վայրում տեսնել Chrome-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը


Ինչպես գիտեք Google Chrome ինտերնետ դիտարկիչը առաջարկում է օգտատերերին պահպանել այցելվող կայքերի գաղտնաբառերը և հետագայում այդ կայքերը նորից այցելելու դեպքում գաղտնաբառերն ավտոմատ լրացվում են պահանջվող դաշտում: Այդ գաղտնաբառերի ցանկը հասանելի է նաև Chrome-ի գաղտնաբառերի կարգավորումների էջի վրա (chrome://settings/passwords):

Սակայն դեպքեր են լինում, երբ Ձեր համակարգչից հեռու եք գտնվում և կարիք է լինում վերհիշել Chrome-ում պահպանված գաղտնաբառերից մեկը: Այդ դեպքում կարող եք տեսնել Ձեր գաղտնաբառերը մուտք գործելով http://passwords.google.com էջը:

Հաշվի առեք, որ այս մեթոդը աշխատում է այն դեպքում, եթե Ձեր Google Chrome-ի վրա մուտք եք գործել Ձեր Google-ի պրոֆիլով և միացրել եք տվյալների սինխրոնիզացիան: