Հավանաբար արդեն գիտեք, որ Ֆեյսբուքում հնարավոր է օնլայն ռեժիմով հեռարձակել վիդեոներ: Այժմ այդ ֆունկցիան հասանելի է օգտատերերի մեծ մասի մոտ և աստիճանաբար հասանելի կդառնա բոլորի համար: Այս քայլով Ֆեյսբուքը որոշել է մի կրակոցով սպանել երկու նապաստակ՝ Twitter-ին պատկանող Periscope ծառայությանը և Google-ին պատկանող Youtube-ին:
Հեռարձակման ծառայությունը ավելի կատարյալ դարձնելու համար Ֆեյսբուքը ստեղծել է նաև հատուկ էջ, որտեղ քարտեզի վրա ցուցադրվում են տվյալ պահին հեռարձակվող վիդեոները: