Ինչպես Microsoft-ի կայքից ներբեռնել օրիգինալ Windows 7, 8, 8.1 և 10 օպերացիոն համակարգերը
Ամսաթիվ
Թարմացում
Այս հնարքը տվյալ պահին չի աշխատում: Կարող եք փորձել այս մեթոդը:
------------------
Microsoft-ի այս էջում օգտատերերը հնարավորություն ունեն ներբեռնել Windows 10-ի օրիգինալ ISO ֆայլերը, սակայն Windows-ի նախորդ տարբերակները բացակայում են այդ էջից: Դրանք ներբեռնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝
1.Բացեք այս հասցեն և պատճենահանեք ամբողջ կոդը:
3.Ակտիվացրեք ինտերնետ դիտարկչի developer tools բաժինը (Chrome-ի դեպքում՝ ctrl+shift+J, իսկ Mozilla Firefox-ի դեպքում՝ ctrl+shift+К):
4.Բացեք Console ենթաբաժինը և տեղադրեք պատճենահանված տեքստը: Վերջում սեղմեք Enter:
5. Այս գործողություններից հետո Microsoft-ի բացված էջի ներքևի հատվածում կտեսնեք օպերացիոն համակարգերի փոփոխված ցուցակը, որը ներառում է Windows 7,8,8.1 և 10 համակարգերի բոլոր տարբերակները:
Ընդրեք դրանցից որևէ մեկը և սեղմեք ներքևի կոճակը: Այնուհետը ցուցակից ընտրեք համապատասխան լեզուն և 32/64 տարբերակը: