Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի

Ամսաթիվ


iPhone 6S և 6S Plus սմարթֆոններն ունեն 3D Touch սենսոր, որի միջոցով հնարավոր է էկրանի ճնշման ուժից կախված կատարել տարբեր գործողություններ: Որոշ հնարամիտներ կարողացել են նաև ստեղծել հավելվածներ, որոնք այս սենսորի օգնությամբ կշեռքի ֆունկցիա են կատարում: Սակայն Apple ջնջում  է նմանատիպ հավելվածները App Store-ից, քանի որ հավանականություն կա, որ որոշները կչարաշահեն այս ֆունկցիան և ծանր առարկաներ կշռելով կվնասեն իրենց սմարթֆոնները (օրինակ որոշ օգտատերերի մտքով կարող է անցնել կանգնել սմարթֆոնի վրա և իմանալ սեփական քաշը): Արգելափակման պատճառներից մեկն էլ կարող է այն լինել, որ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողները կարող են հեռախոսի միջոցով կատարել իրենց «սև» գործերը:


Այնուամենայնիվ որոշ ծրագրավորողներ կարողացել են այնպես անել, որպեսզի Apple-ը չկարողանա արգելափակել իրենց ստեղծած ծրագրերը: Օրինակ դրանք կարելի է ստեղծել վեբ տարբերակով և տեղադրել համացանցում: Այդպիսի ծրագիր է նաև touchscale-ը: Պետք է ընդամենը 3D Touch ունեցող սմարթֆոնով այցելել այս կայքը և համապատասխան վայրում դնել առարկան: Հնարավորություն կա նաև ընտրել ճնշման սենսորի զգայունությունը:

Ուշադրություն
Չփորձեք շատ ծանր ապրանքներ տեղադրել հեռախոսի էկրանին, այլապես կարող եք վնասել բջջային հեռախոսը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Armen jan windows phonei hamar chka ? u mekel web tarberaky vonc en ogtagorcum ?

    ReplyDelete
    Replies
    1. 1. Սա մենակ iPhone-ի հնարավորություննա
      2. Վեբ տարբերակը հենց iPhone-ի համարա

      Delete