Հավելվածների նշանների ցուցադրման հետ կապված փոփոխություններ Google Chrome-ում
Ամսաթիվ
Google Chrome-ի վերջին տարբերակում փոխվել է հավելվածների նշանների ցուցադրման կարգը: Նախկինում բոլոր հավելվածները ցուցադրվում էին հասցեի դաշտի աջ մասում և ցանկության դեպքում կարող էինք թաքցնել ընտրված հավելվածի նշանը՝ դրա վրա աջ քլիք անելով և ընտրելով hide button: Այդ դեպքում նշանը չէր ցուցադրվում, բայց հավելվածը շարունակում էր աշխատել: Այժմ այս ֆունկցիան վերացել է և բոլոր հավելվածների նշանները ցուցադրվում են աջ կողմի մենյուի մեջ: Դրանք նորից հասցեների դաշտում տեղադրելու համար պետք է աջ քլիք անել դրանց վրա ու ընտրել Show in toolbar:
Կարող եք նաև կատարել հակառակը գործողությունը՝ հասցեի դաշտի կողքում գտնվող նշանի վրա սեղմել և ընտրել Hide in Chrome menu:
Կարող եք նաև նշանի վրա սեղմած պահել մկնիկը և քաշելով տեղափոխել դեպի մենյու կամ հակառակը:
Chrome-ի համար նախատեսված Armblog-ի պաշտոնական հավելվածները կարող եք գտնել այստեղ:
Chrome-ի համար նախատեսված Armblog-ի պաշտոնական հավելվածները կարող եք գտնել այստեղ: