Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում


20 տարի առաջ երևի ոչ ոք չէր կարող մտածել, որ համակարգչի վրա տեղադրված օպերացիոն համակարգերը հնարավոր կլինի աշխատացնել անմիջապես ինտերնետ դիտարկչում: Սակայն այժմ սա արդեն իրականություն է և համացանցի ցանկացած օգտատեր կարող է բացել այս հղումը և ինտերնետ դիտարկչի մեջ աշխատել Windows 95-ով: Նշեմ, որ այս նախագիծը ստեղծել է 19-ամյա մի երիտասարդ՝ օգտվելով Emscripten էմուլյատորից: Այն թույլ է տալիս c++ կոդը կոմպիլյացնել Javascript-ի և այն աշխատացնել ինտերնետ դիտարկչում առանց լրացուցիչ հավելվածներ կամ պլագիններ տեղադրելու:

Windows 95-ի վեբ տարբերակը տեսնելու համար կարող եք բացել այս հղումը և սպասել մի քանի րոպե, մինչև բոլոր անհրաժեշտ ֆայլերը ներբեռնվեն:
Հուշում
Մկնիկը Windows 95-ից «ազատելու» համար պետք է սեղմել Esc կոճակը: