Ինչպես Youtube-ի վեբ տարբերակում միաժամանակ տեսնել ընթացիկ վիդեոն և կատարել որոնում


Հավելվածը տեղադրելուց հետո կարող եք բացել ցանկացած վիդեո, այնուհետև որոնման դաշտում գրել այլ տեսանյութի անուն և որոնման արդյուքների հետ մեկտեղ տեսնել նաև ընթացիկ տեսանյութը: Հավելվածն ավելացնում է նաև հատուկ հրաման մկնիկի աջ քլիքի մեջ, որը թույլ է տալիս բացել տվյալ տեսանյութը փոքր տարբերակում: Դրա համար բացեք ցանկացած տեսանյութ և աջ քլիք արեք առաջարկվող նմանատիպ տեսանյութերից որևէ մեկի վրա: Բացված ցանկում ընտրեք «Play Picture-in-Picture»: