Ինչպես հայտնել Ձեր կոորդինատները ընդամենը 3 բառով

Ամսաթիվ


Վերջերս Google-ը ներկայացրեց կոորդինատների պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս փոխանցել Ձեր գտնվելու վայրի կոորդինատները 5-6 սիմվոլների օգնությամբ: Սակայն այս համակարգի դժվարությունն այն է, որ այդ սիմվոլներն իրենցից ներկայացնում են պատահական տառեր և դժվար է մտապահել դրանք: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է what3words.com (w3w.co) կայքը, որը թույլ է տալիս փոխանցել քարտեզի 3х3 չափսի կոորդինատները ընդամենը 3 պարզ բառով: Այս ծառայությունից օգտվելու համար պետք է քարտեզի վրա ընտրել տեղամասը և հիշել գեներացված երեք բառերը (եթե տեղամասը չեք կարողանում ընտրել, ապա սեղմեք unlock pin կոճակը):


Այնուհետև այդ բառերը կարող եք փոխանցել Ձեր ընկերոջը և նա w3w.co կայքում հավաքելով այդ երեք բառերը կտեսնի Ձեր գտնվելու վայրը: Կարող եք նաև փոխանցել Ձեր գտնվելու վայրը հետևյալ ձևաչափով՝ w3w.co/բառ1.բառ2.բառ3: Տվյալ պահին այս ծառայությունը հասանելի է մի քանի լեզվով: Օրինակ ռուսերենի դեպքում կգեներացվեն ռուսերեն բառեր, սակայն հաշվի առեք, որ այդ կոորդինատի անգլերեն տարբերակի բառերը չեն հանդիսանում ռուսերեն բառերի թարգմանությունները: Այսինքն յուրաքանչյուր լեզվի համար գեներացվում են տարբեր բառեր: Օրինակ Հանրապետության Հրապարակի հասցեն ռուսերեն տարբերակի դեպքում կլինի w3w.co/цена.суть.стык, իսկ անգլերենի դեպքում՝ w3w.co/raced.outreach.complain


Նշեմ նաև, որ կայքի վերևի աջ անկյունում կարող եք փոխել քարտեզի տեսակը (Еsri Map տեսակի դեպքում Հայաստանի քարտեզը մեծացնելիս որոշ տեղամասեր չեն ցուցադրվում):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն