Apple-ը թողարկել է Android-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը նախատեսված է Android-ից iPhone-ի անցնելու համար


Google Play-ում հայտնվել է Android-ի համար նախատեսված Apple-ի առաջին ծրագիրը, որը հեշտացնելու է Android-ից դեպի iOS անցումը: Move to iOS կոչվող հավելվածը տեղափոխում է կոնտակտները, նամակները, լուսանկարները, վիդեոները, էլեկտրոնային փոստի կարգավորումները և այլն: Հետաքրքիր է նաև այս հավելվածի միջոցով ինֆորմացիայի տեղափոխման գործընթացը: Դրա համար չի պահանջվում լար կամ ամպային ծառայություն: iPhone-ի վրա ստեղծվում է գաղտնի Wi-Fi կապ, որի միջոցով Move to iOS հավելվածը տեղափոխում է ինֆորմացիան:

Թվում է, թե Apple-ը հնարամիտ քայլ է կատարել օգտատերերին իր կողմ գրավելու համար, սակայն Android-ի օգտատերերը ոչ միայն չեն պատրաստվում տեղափոխվել դեպի iOS միջավայր, այլև մեծ պայքար են սկսել այս հավելվածի դեմ: Այս պահի դրությամբ այս նոր հավելվածը Google Play-ում ունի 1.7 գնահատական: Ավելի քան 15000 օգտատերեր այն գնահատել են 1 միավորով: Իսկ Apple-ին ուղղված օգտատերերի քննադատական մեկնաբանությունների մասին ավելի լավ է լռեմ :)
Here's a guide about moving android songs to iPhone.
ReplyDelete