Amazon-ը թողարկելու է 50 դոլարանոց պլանշետներ
Ամսաթիվ
Amazon ընկերությունը պարբերաբար թողարկում է էլեկտրոնային սարքեր, որոնք համեմատաբար էժան են լինում: Այս անգամ Amazon-ը որոշել է ստեղծել բավականին էժան պլանշետ: Այդ պլանշետը վաճառքի կհանվի Ամանորի տոներին ընդառաջ և կարժենա ընդամենը 50 ԱՄՆ դոլար: Սարքը կունենա 6 դյույմանոց էկրան: Նշեմ, որ այս նոր պլանշետը երկու անգամ էժան կլինի 6 դյույմանոց Amazon Fire HD պլանշետից: Amazon-ում էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված ամենաէժան սարքը տվյալ պահին արժի $79 դոլար: Առայժմ այս նոր պլանշետի տեխնիկական պարամետրերը հայտնի չեն, սակայն գնից կարելի է ենթադրել, որ այն այդքան էլ հզոր չի լինի: Այս տարվա վերջում Amazon-ը պատրաստվում է թողարկել նաև 8 և 10 դյույմանոց նոր պլանշետներ, որոնց գներն ու տեխնիկական պարամետրերը դեռ հայտնի չեն: