Samsung-ը ներկայացրեց Galaxy Edge 6+ սմարթֆոնը

Ամսաթիվ


Samsung Galaxy Unpacked 2015 իրադարձության ժամանակ Samsung-ը ներկայացրեց Galaxy S6 edge+ սմարթֆոնը: Այս մոդելը դիզայնով նման է Galaxy S6 Edge-ին: Այն ունի մետաղյա կորպուս և հետևի ու առջևի կողմերում ապակյա շերտ: Samsung Galaxy S6 edge+ սմարթֆոնն ունի 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560×1440 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնի էկրանը ճկված է աջ և ձախ կողմերից և այդ մասերի վրա ցուցադրվում է առանձին ինֆորմացիա: Պիկսելների խտությունը կազմում է 518 ppi: 



Սարքն ունի 8 միջուկանի 64 բիթանոց Exynos պրոցեսոր, որի 4 միջուկը աշխատում են 1,5 Գհց հաճախականությամբ, իսկ մնացած 4-ը՝ 2.1 Գհց: Սարքի վրա տեղադրված է 4Գբ օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը մոդելից կախված կարող է լինել 32 կամ 64 Գբ: Սմարթֆոնը չունի հիշողու Սարքի հետևի կողմում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5 մպ: 



Սարքն ունի  WiFi 802.11 a/b/g/n/ac, MIMO(2×2), Bluetooth 4.2 LE, ANT+ և NFC մոդուլները, ինպես նաև մատնահետքերի սկաները, ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր և այլ սենսորներ:



Galaxy Edge 6+ սմարթֆոնի վրա տեղադրված է 3000 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է շատ արագ: Սարքն աշխատում է Android 5.1 (Lollipop) օպերացիոն համակարգով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն