Հայտնի է Android 6.0-ի անունը: Այն կոչվելու է Marshmallow
Ամսաթիվ
Ավանդույթի համաձայն Android-ի տարբերակների անունների առաջին տառերը այբենական հերթականությամբ են դասավորված, իսկ անունները իրենցից ներկայացնում են քաղցրավենիքների անուններ: Բացառություն չի նաև Android 6.0 օպերացիոն համակարգը, որի անվանումը սկսվելու էր M տառով: Այսպիսով հայտնի է դարձել, որ M տառի հետևում թաքնված է Marshmallow բառը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Google-ի գլխավոր մասնաշենքի դիմաց տեղադրվել է Android-ի ռոբոտի արձանը, որը ձեռքերով բռնում է Marshmallow (զեֆիր):
Հիշեցնեմ, որ տվյալ պահին Android 6.0 Marshmallow Developer’s Preview օպերացիոն համակարգը հասանելի է Nexus 5, 6, 9 և Nexus Player սարքերի վրա, իսկ ծրագրավորողներն արդեն կարող են Android 6.0-ով աշխատող հավելվածներ տեղադրել Play Store-ում: Android 6.0-ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: