Ցուցադրվել է համակարգչի միջոցով չափազանց իրական մաշկ ստեղծելու տեխնոլոգիա

Ամսաթիվ

Siggraph 2015 ցուցահանդեսի ժամանակ «SC Institute for Creative Technologies»-ի և «Imperial College London»-ի ներկայացուցիչները ցուցադրել են համակարգչային գրաֆիկայով մաշկի ստեղծման նոր մեթոդ: Այս նոր մաշկերը ոչ միայն ավելի իրականի տեսք ունեն, այլ նաև դրա միկրո դեֆորմացիայի և շարժման շնորհիվ կարող են ճշգրիտ ցուցադրել մարդու էմոցիաները: Այս նոր մեթոդի ձայնագրման գործընթացը շատ նման է Motion Capture տեխնոլոգիային: Դերասանի դեմքին ամրացնում են հատուկ սարք, սակայն, ի տարբերություն Motion Capture, շարժումները անում է ոչ թե դերասանը, այլ սարքը:


Այն շարժում և սկանավորում է դեմքին մաշկը: Դրանից հետո ծրագիրը մաշկը միացնում է համակարգչով ստեղծված մարդու դեմքի վրա:


Առայժմ այս տեխնոլոգիան պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր դերասան սկանավորվի առանձին, սակայն մեթոդի հեղինակները նախատեսում են ստեղծել տվյալների բազա, որը սեռից և մարդու տարիքից կախված կարող է վերարտադրել մաշկի շարժումները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն