GTA V խաղն ունի բավականին բարձր գրաֆիկա, սակայն Մարտին Բերգմանը ստեղծել է մի ռեժիմ (mod), որի շնորհիվ խաղի գրաֆիկան դառնում է ավելի իրական ու դիտարժան: Այս նոր ռեժիմը կոչվում է Toddyhancer և դեռ գտնվում է մշակման փուլում, սակայն համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է այն ազդում խաղի գրաֆիկայի վրա:
Ի դեպ, հավանականություն կա, որ այս նոր ռեժիմը կդանդաղեցնի խաղը: Toddyhancer ռեժիմի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊