Ֆեյսբուքը ներկայացրեց News Feed-ին հայտնվող գրառումները կարգավորող նոր գործիք

Ամսաթիվ

Ֆեյսբուքը անընդհատ մշակում է տարբերակներ, որպեսզի հետաքրքիր ու կարևոր գրառումները առաջինը ցույց տա նորությունների հոսքում: Այս ալգորիթմը դեռ հեռու է կատարյալ լինելուց և երբեմն չի ցուցադրում ընկերների կամ հավանած էջերի գրառումները: Իմ կարծիքով Ֆեյսբուքը պետք է ցուցադրեր բոլոր գրառումները և մենք որոշեինք, թե որոնք չենք ցանկանում տեսնել: Վերջիվերջո, եթե մենք հավանել ենք որևէ էջ, ուրեմն ցանկանում ենք տեսնել այդ էջի բոլոր գրառումները: Սակայն Ֆեյսբուքի ղեկավարները այս հարցի շուրջ ունեն այլ կարծիք և ունենք այն ինչ ունենք: 



Վերջերս Ֆեյսբուքը որոշել է մի փոքր շտկել այս ալգորիթմը և ներկայացրել է նոր գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են որոշել, թե ում գրառումներն են կարևոր իրենց համար: Այդ գործիքն առայժմ հասանելի է միայն iOS-ի վրա և շուտով հասանելի կլինի Android և վեբ տարբերակներում: Գործիքը տեսնելու համար iOS-ի վրա բացեք Ֆեյսբուքի հավելվածը, սեղմեք More, հետո News Feed Preferences:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն