Microsoft-ը որոշել է արգելափակել Ask Toolbar-ը և նմանատիպ մնացած հավելածները
Ամսաթիվ
Հաճախ ծրագրեր տեղադրելու ընթացքում ավտոմատ տեղադրվում են լրացուցիչ հավելվածներ կամ ինտերնետ դիտարկչի վահանակներ (Toolbar), որոնք ներդրվում են ինտերնետ դիտարկիչների մեջ և դրա ինտերֆեյսից խլում որոշակի արտաքին ծավալ: Այդ հավելվածները նաև դանդաղեցնում են ինտերնետ դիտարկիչների աշխատանքը և հիմնականում չեն օգտագործվում: Այդպիսի հավելված է նաև Ask Toolbar-ը, որն ավտոմատ տեղադրվում է Oracle Java պլագինի տեղադրման ընթացքում: Այս հավելվածը դիտարկչի հիմնական որոնողական համակարգը դարձնում է Ask.com կայքը և հետագայում խանգարում է այն հետ փոխելուն:
Մի շարք հակավիրուսային ծրագրեր նմանատիպ հավելվածները ճանաչում են որպես վիրուս: Ս.թ. հունիսի 1-ից բոլոր նմանատիպ հավելվածները սկսեն են արգելափակվել նաև Microsoft Windows-ում ներդրված անտիվիրուսի կողմից: Փաստորեն Windows-ը այդպիսի հավելվածներին ճանաչելու է որպես վիրուս:

վերջապես կազատվենք էդ գլխացավանքներից , մնաց mail-ը իր բրաուզերներով ու անկապ հավելվածներով ՝ վիրուս ճանաչեն ու վերջ
ReplyDeleteMail.ru-ն, Kometa-ն, Yandex-ը, Torch-ը...
Delete