Google Street View-ում ավելացել են ստորջրյա պանորամաներ


Օվկիանոսների միջազգային օրվա կապակցությամբ Google-ը Street View ծառայությունում ավելացրել է ստորջրյա պանորամաներ: Ինչպես մնացած Street View պանորամաներում, այստեղ նույնպես կարելի է ազատ տեղաշարժվել և մանրամասն ուսումնասիրել օվկիանոսի մեջ գտնվող տարածքը:

Ամենահետաքրքիր ու գեղեցիկ պանորամաները կարող եք գտնել maps.google.com/ocean կայքի աջ մասում: