Google-ի հերթական Ապրիլմեկյան կատակը՝ com.google
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTY71ztWq95ibhx5iWmT2YabsPvPGuUfEv0x3kuGcQJTlw2iMA_CJeJ7ugmNuwDqs0M-gb-W6rQXCf7cvliXk_nwk20NlqL0kpzwaaopQDt7ehb054TJRwV4NEXy96hNwq7K9m6rwhOeYO/s1600/8b7624b0-ba74-0132-4598-0ebc4eccb42f%5B1%5D.png)
Google ընկերությունը ամեն տարի ապրիլի 1-ին ներկայացնում է հետաքրքիր ու զվարճալի նորույթներ: Երեկ արդեն գրել էի, որ Google Map քարտեզների վրա հնարավոր է խաղալ Pac-Man խաղը: Google-ը դրանով չի բավարարվել և թողարկել է նոր կայք, որը տեսնելու համար պետք է Google.com-ը հավաքել հակադարձ ուղղությամբ՝ com.google: Վերնագիրն արդեն հուշում է, որ բացված կայքում ամեն ինչ ցուցադրվելու է հակադարձ ուղղությամբ: Սա նաև առաջին դեպքն է, երբ Google-ը օգտագործում է իր .google դոմեյնային տիրույթը: