Ask On’Fly հայկական հավելված թույլ է տալիս հարցեր ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց

Ամսաթիվ

Ask On’Fly հավելվածը պատրաստել են Մինաս Քեշիշյանը և Դավիթ Խաչատրյանը: Այն հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց և ստանալ ճիշտ ու սպառիչ պատասխաններ: Հավելվածում հարցերը կարող են ուղղվել ցանկացած լեզվով, թեև ինտերֆեյսն այս պահին անգլերեն և ռուսերեն է: Ask On’Fly-ը հնարավորություն է տալիս նաև նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը և արագ պատասխանել դրանց: Ask On’Fly հավելվածը կօգնի անծանոթ միջավայրում գտնել անհրաժեշտ բոլոր մոտակա օբյեկտները՝ ժամանցի վայրեր, մատչելի եւ որակյալ խանութներ և այլն: Առայժմ հասանելի է հավելվածի Android տարբերակը, բայց շուտով այն կթողարկվի նաև iOS-ի համար: Տվյալ պահին հավելվածից օգտվում են ավելի քան 1500 օգտատերեր և նրանցից շատերը իրական կյանքում դարձել են ընկերներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն