Google-ը ներկայացրեց Project Fi բջջային կապի ծառայությունը
Ամսաթիվ
Google ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրեց բջջային կապի ծառայություն, որը ստացել է Project Fi անունը: Project Fi ծառայությունը հիմնված է T-Mobile և Sprint բջջային օպերատորների, ինչպես նաև Wi-Fi ցանցի վրա: Կախված այն հանգամանքից, թե տվյալ վայրում որ կապի ազդանշանն է ավելի ուժեք, օգտատերը կկատարի զանգեր վերոնշյալ օպերատոի LTE ցանցով կամ բաց Wi-Fi ցանցով: Ընդ որում կապի փոփոխությունը տեղի է ունենում աննկատ: Տվյալ պահին այս ծառայությունը աշխատում է միայն Motorola Nexus 6 սմարթֆոնի վրա և դրան միանալու համար պետք է հրավեր ստանալ:
Project Fi-ն ունի հետևյալ գնային քաղաքակնությունը: Դեպի ավելի քան 120 երկրներ հնարավոր է կատարել անսահմանափակ քանակի զանգեր և ուղարկել հաղորդագրություններ ամսական 20$-ով: Բացի դրանից, առանձին պետք է վճարել ինտերնետ տրաֆիկի համար՝ 1 Գբ-ի համար 10$: Ընդ որում, օգտատերը վճարելու է միայն այն օգտագործած տրաֆիկի համար: Այսինքն, եթե 3Գբ-ից ամսվա մեջ օգտագործել է 1,4 Գբ, ապա մնացած տրաֆիկին համապատասխան գումարը փոխանցվում է օգտատիրոջ հաշվի վրա: