Ֆեյսբուքի նոր հավելվածը սմարթֆոնի վրա ցուցադրում է անծանոթ համարից զանգողի մասին ինֆորմացիա

Ամսաթիվ

Facebook ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Hello հավելվածը, որը նախատեսված է Android-ում ներդրված զանգերի հավելվածին փոխարինելու համար: Սմարթֆոնի վրա զանգ ընդունելու դեպքում այն հավելվածը ցուցադրում է օգտատիրոջ Ֆեյսբուքի պրոֆիլի ինֆորմացան: 



Այսպիսով անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում սմարթֆոնի էկրանին կցուցադրվի տվյալ համարի տիրոջ մասին լրացուցիչ տվյալներ՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլն: 


Facebook Hello-ի օգտատերերը կարող են նաև ստեղծել «Սև ցուցակներ» և արգելափակել այդ ցուցակում գտնվող մարդկանց զանգերը: Հնարավորություն կա նաև փնտրել այլ մարդկանց և ավելացնել հեռախոսի կոնտակտների մեջ: 


Տվյալ պահին Facebook Hello հավելվածը անվճար հասանելի է Google Play-ում մի շարք երկրների համար: Ցավոք սրտի Հայաստանի օգտատերերի համար այն դեռևս անհասանելի է, սակայն կարող եք ներբեռնել Apk ֆայլը և տեղադրել: Տեղեկացնեմ, որ այս ճանապարհով հեռախոսի վրա հավելվածներ տեղադրելու համար պետք է կարգավորումներում միացնեք «unknown source» ֆունկցիան (Settings-Security-Unknown sources):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն