Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Windows 10-ի Spartan դիտարկչի աշխատանքը

Ս.թ. հունվարին Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը և Spartan ինտերնետ դիտարկիչը: Այնուհետև օգտատերերին հնարավորություն տրվեց փորձարկել Windows 10-ը, իսկ ահա Spartan ինտերնետ դիտարկչի ոչ մի տարբերակ առայժմ հասանելի չի օգտատերերի համար: Սպասվում է, որ այն կհայտնվի Windows 10-ի հաջորդ մեծ թարմացման ժամանակ, որը տեղի կունենա այս ամսվա վերջում: Իսկ մինչ այդ ինտերնետում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Spartan դիտարկչի և Cortana ձայնային օգնականի համատեղ աշխատանքը: