uTorrent ծրագրի վերջին տարբերակը ներառում է վնասակար ծրագիր, որն օգտագործում է համակարգչի ռեսուրսները

Torrent ֆայլեր ներբեռնելու համար նախատեսված uTorrent ծրագրի մեծաքանակ օգտատերեր վերջերս բողոքում են, որ ծրագրի վերջում տարբերակն ավտոմատ համակարգչի մեջ տեղադրում է Bitcoin գումար վաստակող ծրագիր: Այդ ծրագիրը կոչվում է Epic Scale, որը տեղադրվում է բոնուսի տեսքով: Այն օգտագործում է համակարգչի պրոցեսորի ռեսուրսները և դրանց հաշվին վաստակում գումար: Ընդ որում, օգտատերերի մեծամասնությունը տեղյակ էլ չեն լինում, որ իրենց համակարգչի ռեսուրսները օգտագործվում են այլ մարդկանց կողմից և դրա հետևանքով համակարգիչները սկսում են դանդաղ աշխատել:

BitTorrent ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ uTorrent ծրագրում իսկապես կա նմանատիպ բոնուս: Սակայն BitTorrent-ը չի ընդունում օգտատերերի մեղադրանքները: Նշվում է, որ այդ հավելվածը թաքուն չի տեղադրվում, այլ տեղադրվում է օգտատերերի կողմից հաստատելուց հետո: Բայց շատ օգտատերեր վստահեցնում են, որ այն տեղադրվել է համակարգչի մեջ առանց հաստատման:

Այստեղից պետք է հետևություն անել, որ ցանկացած ծրագիր տեղադրելու ժամանակ պետք է ուշադիր կարդալ առաջարկվող պայմաններին ու բոնուսներին և հիմնական ծրագրի տեղադրման ընթացքում անջատել այդ բոնուսները, որոնք ավելի շատ վնաս են տալիս:

Հ.Գ.Epic Scale ծրագիրը կարող եք ջնջել Control Panel-ի Programs and Features բաժնից: