Օգտատրերերի անվտանգությունը ապահովելու համար հայտնի սոցիալական կայքերն ու ծառայությունները թույլ են տալիս տեսնել, թե տվյալ պահին որ համակարգիչների կամ բջջային սարքերի վրա է մուտք գործած տվյալ օգտատիրոջ պրոֆիլը: Նմանատիպ ֆունկցիա կա նաև Skype-ում, որն ակտիվացնելու համար պետք է կատարեք հետևյալ քայլերը:
1. Համակարգչով բացեք Skype-ը:
2.Ընկերների ցուցակից ընտրեք ցանկացած մարդու և հաղորդագրության դաշտում գրեք՝ /showplaces
Այս հրամանը գրելուց հետո նույն դաշտում կցուցադրվի բոլոր այն սարքերի ու օպերացիոն համակարգերի անունները, որոնց վրա տվյալ պահին մուտք է գործած Ձեր Skype-ի պրոֆիլը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊