Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները

Երեկ Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնները: Այս երկու մոդելները արտաքնապես և տեխնիկական առումով շատ նման են՝ բացառությամբ, որ S6 Edge-ի էկրանը ճկված է կողքի հատվածներում: Այս սմարթֆոններն ունեն հարթ էկրան, մետաղյա կորպուս և հետևի ու դիմացի հատվածում պաշտպանիչ ապակի:
Galaxy S6-ը կթողարկվի սպիտակ, սև, ոսկեգույն և կապույտ կորպուսներով, իսկ Galaxy S6 Edge-ը՝ սպիտակ, սև, ոսկեգույն և կանաչ: Galaxy S6 և S6 Edge մոդելներում Samsung-ը շեշտը դրել է դիզայնի վրա և դրա հետևանքով զրկվել է մի շարք ֆունկցիաներից (չկա microSD քարտի հնարավորություն, մարտկոցը հնարավոր չի հանել):

Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնները տեխնիկական բնութագրերով չեն զիջում ժամանակակից ոչ մի սմարթֆոնի: Դրանք ունեն 8 միջուկանի Exynos պրոցեսոր, 5.1 դյույմանոց super AMOLED էկրան, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32/64/128 Գբ ներքին հիշողություն, 16 մեգապիկսելանոց հիմնական տեսախցիկ, մատնահետքի սկաներ և զանազան սենսորներ:

Այս սմարթֆոնները հնարավոր է լիցքավորել նաև անլար՝ Qi և PMA ստանդարտներով: Նշվում է, որ մարթֆոնները շատ արագ են լիցքավորվում (Galaxy S5-ից 1.5 անգամ արագ):

Այս սմարթֆոնները հնարավոր է լիցքավորել նաև անլար՝ Qi և PMA ստանդարտներով: Նշվում է, որ մարթֆոնները շատ արագ են լիցքավորվում (Galaxy S5-ից 1.5 անգամ արագ):

Samsung-ը որոշել է ետ չմնալ Apple-ից և Galaxy S6-ում ներդրել է Samsung Pay համակարգը, որի միջոցով հնարավոր է սմարթֆոնով գնումներ կատարել: Samsung Pay-ի գործընկերների շարքում են MasterCard, Visa, American Express, Bank of America, Citi, JPMorgan Chase, U.S. Bank և այլ հայտնի համակարգեր:

Սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. ապրիլի 10-ից: Առայժմ հայտնի է, որ Galaxy S6 Edge-ն ավելի թանկ կարժենա, քան դրա սովորական մոդելը՝ Galaxy S6-ը: Երկու սմարթֆոններն էլ աշխատելու են Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: