Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա


Google Maps ծառայությունում հայտնվել է նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է քարտեզի վրա խաղալ դասական Pac-Man խաղը: Առայժմ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է հայտնի այս ֆունկցիան, սակայն այն բականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել: Խաղալու համար պետք է սեղմել Google Maps-ի էջի ներքևում հայտնված նոր կոճակը:
Այնուհետև տվյալ փողոցի վրա կհայտնվեն Pac-Man-ի հերոսները: Եթե այնուամենայնիվ տվյալ փողոցի վրա հնարավոր չի լինի խաղալ, ապա կարող եք սեղմել «I’m feeling lucky» կոճակը և հայտնվել այնպիսի փողոցի վրա, որտեղ հնարավոր է խաղալ:


Բջջային սարքերի վրա նույնպես հասանելի է այս խաղը, սակայն պետք է քարտեզի վրա գտնեք հատուկ վայրեր, որտեղ տեղադրված է PacMan-ի նշանը: