Աշխատանք փնտրելու օգտակար ու հարմարավետ կայք՝ job.am

Կայքում կա նաև դասընթացների բաժին, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր կազմակերպությունների և կրթական կենտրոնների կողմից առաջարկվող դասընթացներին:
Բացի վերը նշված առավելությունները, կայքը նաև բավականին հարմար է օգտագործման համար: Կայքի դիզայնը հնարավորություն է ընձեռում կայքից օգտվել նաև տաբլետներով և սմարթֆոններով:

Կայքը ընձեռում է նաև շատ արագ փնտրելու հնարավորություն.որոնելիս Ձեր նախընտրած բառը կարող եք գրել թե´ հայերեն,թե´ անգլերեն և թե´ լատինատառ հայերեն (տռանսլիտ): Օրինակ` դիզայների աշխատանք որոնելիս կարող եք գրել դիզայներ, designer կամ dizayner:
Եթե հետաքրքված եք որևէ ոլորտով, կարող եք ուղղակի բաժանորդագրվել`գրանցելով Ձեր էլեկտրոնային հասցեն և ստանալ ծանուցումներ հենց այդ ոլորտի վերաբերյալ, այսինքն ձեզ հետաքրքրող թափուր հաստիքի առկայության դեպքում դուք կստանաք նամակ ձեր էլ. փոստին:

Կայքը նաև հնարավորություն է ընձեռում ստեղծել Ձեր անձնական էջը և վերբեռնել ռեզյումեն, այսպիսով հնարավոր է հենց գործատուն գտնի Ձեզ` Ձեր տվյալները տեսնելով:
Երբ դիմում եք որևէ աշխատանքի, այլևս կարիք չկա սպասել գործատուի պատասխան նամակին, որպեսզի իմանաք դիտել են Ձեր դիմումը,թե ոչ, այժմ job.am -ի միջոցով Դուք կարող եք հետևել Ձեր դիմումի ընթացքին ու տեսնել թե արդյոք գործատուն դիտեց այն:
Այսպիսով, եթե որոնում եք մի կայք, որը Ձեզ լավագույնս կօգնի կարիերայի զարգացման հարցում,անպայման այցելեք job.am: