Օգտատերերի բողոքների հետևանքով Ֆեյսբուքը ջնջել է «Feeling Fat» կարգավիճակը


Վերջերս Ֆեյսբուքը կարգավիճակների ցանկից հանել է «Feeling Fat»-ը (Ինձ զգում եմ գեր): Բանն այն է, որ Change.org կայքում բազմաթիվ օգտատերեր ստորագրահավաք են կազմակերպել և Ֆեյսբուքից պահանջել են ջնջել այդ կարգավիճակը: Տվյալ պահին այդ կարգավիճակը չկա, սակայն կարմիր այտերով սմայլիկի անվան տակ կան այլ կարգավիճակներ: Change.org կայքում «Feeling Fat» կարգավիճակի դեմ քվեարկել են ավելի քան 16.000 օգտատերեր: