Օնլայն խաչբառերի հայկական կայք՝ Crossword.am

Օնլայն խաչբառերի այս կայքը հնարավորություն է տալիս այցելուներին ցանկացած պահի, լինի դա երթուղայինում, աշխատավայրում, թե պարզապես տանը նստած, զվարճանալ կամ ստուգել գիտելիքները: Կայքում հասանելի են 3 բարդության խաչբառեր: Հնարավորություն կա նաև ցանկացած պահի պահպանել խաչբառը: Օնլայն խաչբառերը բաժանված են թեմաների և յուրաքանչյուր հետաքրքրությունների տեր այցելուն կարող է լրացնել իր նախընտրած խաչբառը: Կայքում առանձնացված են հետևյալ թեմաները.
- Լեզու, Գրականություն
- Սպորտ
- Արվեստ
- Առօրյա
- Պատմական
- Աշխարհագրական
- Ֆիլմեր
- Երաժշտություն
- Գիտական
- Hi-Tech
- Այլ
.png)
Խաչբառերը լուծելու դեպքում կուտակում եք միավորներ, որոնք հետագայում հնարավորություն են տալիս մասնակցել մրցույթի և ստանալ մրցանակներ:
Միավորներ կուտակելու համար պետք է գրանցվեք կայքում:
.png)
Միավորներ կուտակելու համար պետք է գրանցվեք կայքում: