Վերջապես թողարկվեց Armblog.net-ի Անդրոիդ հավելվածը


Հարգելի այցելուներ, ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես թողարկվեց Armblog.net-ի Անդրոիդ հավելվածը: Հավելվածը ստեղծել է Հենրիկ Հակոբյանը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանից, որ առանց որևէ շահի իրականություն դարձրեց այս նախագիծը:

Հավելվածի սկզբնական էջում ցուցադրվում են վերջին գրառումների վերնագրերը, որոնց վրա սեղմելով բացվում են համապատասխան գրառումները: Առաջին էջի վրա տեղադրված է նաև որոնման դաշտը և Armblog.net-ի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի հասցեները: Ներքևի վահանակի վրա տեղադրված է նաև նամակ գրելու կոճակը, որը սեղմելով կարող եք միանգամից կապ հաստատել ինձ հետ: