Հաքերները կոտրել են բոլոր ինտերնետ դիտարկիչներն ու դրա դիմաց ստացել մեծ գումար



Այս հակեռի համար ամենաեկամտաբեր ծրագիրը եղել է Chrome-ը, որի ջարդելուն նվիրված 2 րոպեանոց պրեզենտացիայի շնորհիվ նա վաստակել է 110 հազար ԱՄՆ դոլար: Յունգի կողմից Chrome-ում հայտնաբերած բացթողման միջոցով հնարավոր է ստանալ թույլատվություն համակարգի ֆայլերի նկատմամբ:

Pwn2Own-ը հանդիսանում է փակ միջոցառում և այնտեղ բացահայտված բացթողումները անհասանելի են լինում օգտատերերի համար: Դրանք անմիջապես փոխանցվում են ծրագրերի հեղինակներին, որպեսզի նոր տարբերակներում վերացվեն: Միջոցառման ընթացքում հակեռները կարողացել են Windows, Adobe Reader, Adobe Flash, IE 11, Firefox և այլ հայտնի ծրագրերում գտնել ավելի քան 20 կրիտիկական բացթողումներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները վաստակել են 557 հազար ԱՄՆ դոլար: