Ինչպես միացնել Windows 10-ի ժամացույցի ու օրացույցի նոր ինտերֆեյսը


Microsoft ընկերությունը շաբաթներ առաջ ներկայացրեց Windows 10-ի մի քանի նոր ֆունկցիաներ: Այնուհետև Windows 10-ի օգտատերերին հասանելի դարձան նոր թարմացումներ, որոնց շնորհիվ այդ նոր ֆունկցիաներից որոշները հայտնվեցին օգտատերերի մոտ տեղադրված Windows 10-ում: Պարզվում է, որ այդ թարմացումներ կան նաև թաքնված ֆունկցիաներ: Մասնավորապես՝ նոր թարմացման մեջ հասանելի է ժամացույցի նոր ինտերֆեյս,որը զգալի տարբերվում է նախորդ ինտերֆեյսից: Հիշեցնեմ, որ Windows-ի ժամացույցի դիզայնը Windows Vista-ից հետո գրեթե չէր փոխվել:
Ժամացույցի այս նոր ինտերֆեյսը միացնելու համար պետք է կատարել հետևյալ հրամանները՝
1.Որոնեք Command Prompt-ը Start Menu-ից և դրա վրա աջ քլիք անելով բացեք ադմինիստրատորի ռեժիմում:
2.Գրեք հետևյալ հրամանը ու սեղմեք Enter
reg add HKLM\Software\Microsoft\Windows\CurrentVersion\ImmersiveShell /v UseWin32TrayClockExperience /t REG_DWORD /d 0