Ինչ վնասակար ծրագիր կա Lenovo-ի նոթբուքներում և ինչպես ջնջել

Ամսաթիվ

Մի քանի օր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Lenovo նոթբուքների մի քանի մոդելներում ավտոմատ տեղադրվում է Superfish անունով ծրագիր, որը հավաքում է օգտատիրոջ մասին տվյալներ և ինտերնետ կայքերում ցուցադրում է հատուկ գովազդներ: Այս լուրերից հետո մեծ աղմուկ բարձրացավ օգտատերերի կողմից և Lenovo-ն ստիպված ժամանակավոր դադարեցրեց այդ ծրագրի ավտոմատ տեղադրումը իր նոթբուքներում: Սակայն չի բացառվում, որ հետագայում այն կատարելագործվի և նորից տեղադրվի Lenovo-ի նոթբուքների մի քանի մոդելներում:



Նշեմ, որ այդ վնասակար ծրագիրը տեղադրված էր հետևյալ մոդելներում`

  • G Series: G410, G510, G710, G40-70, G50-70, G40-30, G50-30, G40-45, G50-45
  • U Series: U330P, U430P, U330Touch, U430Touch, U530Touch
  • Y Series: Y430P, Y40-70, Y50-70
  • Z Series: Z40-75, Z50-75, Z40-70, Z50-70
  • S Series: S310, S410, S40-70, S415, S415Touch, S20-30, S20-30Touch
  • Flex Series: Flex2 14D, Flex2 15D, Flex2 14, Flex2 15, Flex2 14(BTM), Flex2 15(BTM), Flex 10
  • MIIX Series: MIIX2-8, MIIX2-10, MIIX2-11
  • YOGA Series: YOGA2Pro-13, YOGA2-13, YOGA2-11BTM, YOGA2-11HSW
  • E Series: E10-30

Lenovo նոթբուքներում վնասակար ծրագրի առկայության մաին լուրերին արագ արձագանքեց Microsoft-ը և իր Windows Defender անտիվիրուսի բազաների վնասակար ծրագրերի բաժնում ավելացրեց նաև Superfish-ը: Այսինքն այդ անտիվիրուսը թարմացնելուց հետո այն ավտոմատ կհայտնաբերի Superfish-ը և կջնջի:




Lenovo-ն նույնպես փորձում է փրկել իր հեղինակությունը և համացանցում տեղադրել է այդ ծրագիրը ջնջելու քայլերը: Սակայն այնուամենայնիվ Lenovo-ն շարունակում է պնդել, որ ոչ մի սարսափելի բան չկա այ ծրագրի մեջ:

1. Բացեք Control Panel-ի Programs and Features բաժինը:
2. Բացված ցանկում գտեք Superfish Inc. Visual Discovery ծրագիրը և սեղմեք uninstall:


Այս քայլերից հետո համակարգչում դեռ շարունակելու է մնալ վնասակար սերտիֆիկատը, որը կարող եք ջնջել հետևյալ քայլերով՝

1. Սեղմեք Win+R կամ որոնման դաշտում գրեք certmgr.msc:
2. Բացված պատուհանի ձախ մասում ընտրեք Trusted Root Certificate Authorities բաժինը:
3. Ցուցակում ընտրեք Certificates թղթապանակը:
4. Աջ կողմի ցուցակում գտեք Superfish, Inc սերտիֆիկատը և ջնջեք:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն