Հայկական լրատվական կայքերում առկա ամենատարածված ու ամենազզվելի վերնագրերի տասնյակը

Ամսաթիվ

1.Հարցականով վերնագրեր գրելը:
(Օր. Սերժ Սարգսյանը հեռանու՞մ է պաշտոնից, Մխիթարյանը կմիանա՞ Արսենալին, Թուրքիան կբացի՞ սահմանը):

2.Հայտնի մարդկանց ազգանունները վերնագրի մեջ դնելը:
(օր. Ծառուկյանը ծեծել է իր հարևանին: Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ խոսքը Հեռվաշեն գյուղի բնակիչ Անուշավան Ծառուկյանի մասին է):

3.Նա պարզապես բլա բլա բլա, իսկ թե ինչ եղավ հետո՝ բլա բլա բլա:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկը մի շիշ Կոկա Կոլա է խմել ու չի վատացել: Բռավո:

4.Այսպիսի բան դուք դեռ չեք տեսել:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ այդպիսի բան հազար անգամ արդեն տեսել ես տարբեր կայքերում ու առօրյա կյանքում:

5.ՇՏԱՊ: Ծեծկռտուք այսինչ վայրում:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ դա ընդամենը ֆլեշմոբ է եղել:

6.Այսօրվա Ձեր ռոմանտիկ հորոսկոպը:
Ավելի լավ է սրա մասին կարծիք չասեմ:

7.Քիմ Քարդաշյանը նոր նկար է տեղադրել Ֆեյսբուքում:
Թույլ տվեք սրա մասին ևս կարծիք չասեմ:

8.Կեղծ վերնագիր ու հոդված:
(Օր. ՇՏԱՊ: Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Հոդվածը բացելուց հետո հայտնաբերում ես, որ գործ ունես Ֆեյսբուքի լայքերի մուրացկանների հետ, ովքեր փորձում են կեղծ լուրերի հաշվին լայքեր հավաքել):

9.Հոդվածի հետ կապ չունեցող վերնագիր
Վերնագիրը «Իվան»-ի մասին է, իսկ հոդվածը՝ «Բալվան»-ի:

10.Գիտնականները էսինչ բանն են հայտնագործել
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ խոսքը բրիտանացի գիտնականների հերթական հիմար ու ոչ հավաստի հայտնագորության մասին է:

Մեկնաբանություններում կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները: Շնորհակալություն

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն