Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie սոցիալական զարթուցիչն արդեն հասանելի է iOS-ի համար

Ամսաթիվ


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից ստեղծված Budist.ru սոցիալական զարթուցիչին, որի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր :)



Նախագիծն ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ: Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:



Այս նախագծի անգլերեն տարբերակը կոչվում է Wakie: Վերջերս նախագծի հավելվածը հասանելի դարձավ նաև iOS համակարգերի համար: Հիշեցնեմ, որ մինչ այժմ այս նախագիծը հասանելի էր միայն Google Play, Windows Phone և վեբ տարբերակներով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն