Թողարկվեց TeamViewer ծրագրի նոր տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ կան և ինչպե՞ս ներբեռնել


Ծրագրի նոր տարբերակում բարելավվել է ծրագրի աշխատանքը, նվազեցվել է բեռնման և նույնականացման գործընթացը, ավելացել է 4K էկրանի հնարավորություն, վիդեոզանգերը կատարվում են մի քլիքի միջոցով, անվտանգության համար հայտնվել են «սպիտակ ցուցակներ»: Դա նշանակում է, որ համակարգչին կարող են միանալ միայն այդ համակարգում պահպանված կոնտակները, իսկ մնացածները կարգելափակվեն: TeamViewer 10 ծրագրում ներառված է նաև Dropbox, Google Drive, One Drive և Box ամպային ծառայությունների միջոցով ֆայլերի փոխանակման հնարավորություն: Ծրագրի նոր տարբերակի բոլոր փոփոխություններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Ուրախ լուր կա նաև BlackBerry հեռախոսների օգատերերի համար: Նրանք կարող են ներբեռնել և տեղադրել այդ համակարգի համար նախատեսված TeamViewer ծրագրի առաջին տարբերակը: