Facebook-ում արդեն հնարավոր է որոնում կատարել հին գրառումների մեջ


Facebook սոցիալական ցանցը կատարելագործել է որոնման ֆունկցիան: Այժմ հնարավոր է նաև կատարել որոնում Ձեր կամ ընկերների կողմից կատարված գրառումների մեջ: Այսինքն օգտատերերը կարող են որոնում կատարել իրենց հասանելի գրառումների մեջ:
Այս նոր ֆունկցիան արդեն հասանելի է Ֆեյսբուքի վեբ և iOS տարբերակների օգտատերերի մեծամասնության մոտ և շուտով հասանելի կլինի նաև Անդրոիդի վրա: