«Օպտիմում»-ը հանդիսանում է 1C ծրագրի հավաստագրված ուսուցման կենտրոն
Ամսաթիվ
Օպտիմում ուսումնական կենտրոնը՝ իր գործունեության ընթացքում հասցրել է բարձր գնահատականի արժանանալ թե՛ իր ուսանողների/շրջանավարտների կողմից, և թե՛ տեղեկան և միջազգային ՏՏ ընկերությունների կողմից:
Ուսումնական կենտրոնը արժանացել է բարձր գնահատականի ի շնորհիվ հստակ թիրախավորված ռազմավարության և դասընթացների կազմակերպման և կառավարման ամենաառաջադեմ համակարգերի կիրառման (Moodle):
Օպտիմում ուսումնական կենտրոնի առավելություններից են՝
- ՏՏ-ի և կառավարման մասնագիտական դասընթացների ամենալայն սպեկտրը Երևանում,
- փորձառու մասնագետներից կազմված աշխատակազմ և ուսուցանման թիրախային մեթոդոլոգիա,
- հարմարավետ դասասենյակներ՝ հագեցած նորագույն համակարգչային տեխնիկայով,
- ուսուցման համար բարենպաստ միջավայր,
- ուսուցման բարձր արդյունավետություն,
- դասընթացների ավարտական վկայականներ,
- ՏՏ և այլ ոլորտներում աշխատանք գտնելու իրական հնարավորություն:
2014 թվականի սեպտեմբերից Օպտիմում ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ում և ԱՊՀ երկրներում հայտնի 1C ծրագրի հավաստագրված ուսուցման կենտրոն (1C Центр Сертифицированного Обучения (ЦСО)):
Այն տարածաշրջանում միակ կենտրոնն է, որտեղ հնարավորություն է ընձեռվում սովորել 1C Հաշվապահություն 8, 1C Առևտրի կառավարում 8 և 1C Ծրագրավորում 8 և քննության արդյունքում ստանալ 1C-ի կողմից տրամադրվող վկայական:
Հավաստագրված ուսումնական կետրոնի հիմնական առանձնահատկություններն են`
- մասնագիտական խորհրդատվություն,
- ուսուցման իրականացում համաձայն 1C-ի կողմից տրամադրվող մեթոդական և մեթոդաբանական ուղեցույցների,
- լիցենզավորված ծրագրային փաթեթների կիրառում,
- ուսուցումն իրականացվում է 1C-ի կողմից հավաստագրված մասնագետների կողմից
- մշտապես ծրագրային թարմացում,
- մասնակիցներին համապատասխան ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում,
- 1C-ի կողմից տրամադրվող վկայական ուսումնական ծրագրի ավարտին:
Անցկացման վայր`
Օպտիմում ՏՏ կենտրոն (ք. Երևան Խանջյան 11)
095 525-925, 060 525-925