Microsoft .NET framework գրադարանը շուտով կդառնա «բաց» և բազմապլատֆորմ
Ամսաթիվ
Ավելի քան 12 տարի .NET framework գրադարանը հանդիսանում էր Windows-ով աշխատող ծրագրեր գրելու համար: Սակայն Microsoft-ը որոշել է փոխել իր քաղաքականությունը և .NET գրադարանը շուտով դառնալու է բաց ծրագրային կոդով (open source) և բազմապլատֆորմ cross-platform: Այսինքն հնարավոր կլինի .NET գրադարանով գրել ծրագրեր Windows-ի, MacOS-ի, Linux-ի, Android-ի և iOS-ի համար: Microsoft-ը պլանավորում է նաև համագործակցել Xamarin ընկերության հետ, որն արդեն ունի բաց ծրագրային կոդով .NET գրադարան՝ հիմնված C# լեզվի վրա: Xamarin-ը թույլ է տալիս Visual Studio-ում ստեղծել ծրագրեր այլ պլատֆորմերի համար: .NET framework-ի նոր գրադարանը կտեղադրվի հայտնի GitHub կայքում: