GTA V խաղում կհայտնվի «առաջին դեմքով» խաղալու հնարավորություն (Տեսանյութ)


Grand Theft Auto 5 խաղի թարմացված տարբերակը կներառի «Առաջին դեմքով» խաղալու ռեժիմ, որը խաղացողին կհաղորդի նոր զգացողություններ: Թարմացված տարբերակը նախատեսված է լինելու PlayStation 4 և Xbox One նոր սերնդի կոնսոլների համար: Խաղի թարմացված տարբերակում կհայտնվեն նոր զենքեր, մեքենաներ և խաղային էֆեկտներ:
PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար խաղը հասանելի կլինի ս.թ. նոյեմբերի 18-ին, իսկ անհատական համակարգիչների վրա աշխատող տարբերակը կթողարկվի 2015 թվականի հունվարի 27-ին:
PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար խաղը հասանելի կլինի ս.թ. նոյեմբերի 18-ին, իսկ անհատական համակարգիչների վրա աշխատող տարբերակը կթողարկվի 2015 թվականի հունվարի 27-ին: