Ինչպես կարգավորել Skype-ի վիդեոզանգերի որակը

Ամսաթիվ


Թարմացում
Այս հնարքը նախատեսված է Skype 6-ից ցածր տարբերակների համար: 6-րդ տարբերակից սկսած վիդեոզանգերի որակն ավտոմատ դրվում է ամենաբարձրի վրա:

Skype ծրագրում չկա վիդեոզանգերի որակը կարգավորելու հնարավորություն: Skype-ը ավտոմատ որոշում է վիդեոզանգի որակը՝ կախված համակարգչի և տեսախցիկի տեխնիկական պարամետրերից (օրինակ տեսախցիկը պետք է արտադրված լինի Skype-ի գործընկեր կազմակերպության կողմից): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է Force Skype HD փոքր ծրագիրը, որի միջոցով հնարավոր է համակարգչի մեջ տեղադրված Skype-ի յուրաքանչյուր օգտատիրոջ համար կարգավորել վիդեոզանգի որակը:



Ծրագրում հասանելի են հետևյալ որակները՝ HDTV (980×720), 800×600, HQ (640×480): Կարող եք նաև ընտրել Custom Video setting և ինքներդ նշեք վիդեոզանգի չափսերն ու կադերի հաճախականությունը: Եթե ծրագիրը ներբեռնելուց և տեղադրելուց հետո չբացի, ապա տեղադրեք .NET Framework 3.5 SP1 գրադարանը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն