Orange բջջային օպերատորը իր ծննդյան 20-ամյակի կապակցությամբ թողարկել հետաքրքիր նախագիծ, որի իմաստը հետևյալն է. կայքի վրա տեղադրված հատուկ ծրագիրը նկարում է Ձեր դեմքը (կամ ընտրում եք Ձեր դեմքի նկարներից որևէ մեկը) և հաշված վայրկյաններ անց ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենաք 20 տարի անց:
Ձեր դեմքի մոդելավորման և 20 տարով ծերացման համար պահանջվում է միայն լուսանկարվել, ընտրել սեռը, տարիքը և մաշկի ու աչքերի գույնը:
Կայքում հնարավորություն կա նաև խոսել ստեղծված մոդելի հետ և հետաքրքրվել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 20 տարիների ընթացքում :)